Ողբերգությունների կանխում

Տոնական օրերին ընտանիքը զբաղված է նվերների փաթեթավորմամբ, տան զարդարանքով եւ պարզապես վայելում է միմյանց ընկերությունը: Ցավոք, սա տարվա այն ժամանակն է, երբ մարդիկ անտեսում են մի շարք հույժ կարեւոր հարցեր, ինչպես օրինակ հրդեհային անվտանգությունն է:

Տոնական լույսերը, սխալ խնամվող տոնածառերը, դրանց վրա անուշադիր վառվող մոմերը, բուխարիների օգտագործումը եւ ուտեստների պատրաստումը մեծացնում են տոնական օրերին տանը կրակի պատճառով մահացությունների եւ վնասների ռիսկը: ԱՄՆ-ի հրշեջ ծառայությունը (USFA) գնահատել է, որ տոնական օրերին կրակը կարող է վնասել 2000 մարդու եւ պատճառել ավելի քան 500 մլն. դոլլարի վնաս:

 Ուտեստների պատրաստումը հիմնկան պատճառն է. համաձայն Հրդեհային պահպանության ազգային ասոցիացիայի (NFPA) Միացյան Նահանգներում բնակելի տներում հրդեհի բռնկման 30%-ը սկսում է խոհանոցից: Ուտեստների պատրաստման հետեւանքով հրդեհի բռնկումը հաճախ անուշադրությունն է եւ մարդկային սխալը: Բացի այդ, Հրդեհային պահպանության ազգային ասոցիացիան (NFPA) հայտնում է, որ ԱՄՆ - ում մոմի պատճաոով հրդեհի բռնկումների 14%-ը տեղի է ունենում դեկտեմբերին:

Բնակելի տներում հրդեհը կանխելու եւ վնասվածքները նվազեցնելու համար անվտանգության փորձագետները խորհուրդ են տալիս՝

• Հաճախ ջրել տոնածառերը՝ պահպանելով դրանք խոնավ, քանի որ չոր եղեւնիները համարվում են հրդեհավտանգ: Միշտ անջատել տոնածառի լույսերը , էլեկտրոնային խաղալիքները եւ գնացքները մինչեւ տանից դուրս գալը կամ քնելը,
• Ուշադրությամբ որոշել, թե որտեղ է դրվելու տոնածառը: Համոզվել, որ այն անվտանգ հեռավորության է վրա ցանկացած ջերմության աղբյուրից, եւ չի արգելափակում ելքը,
• Ընտրել տոնական զարդեր, որոնք հրակայուն են, հրդեհապաշտպան, կամ պատրաստված են ոչ դյուրավառ նյութերից,
• Չ ծանրաբեռնեք էլեկտրական վարդակներ, քնելիս կամ տանից դուրս գալիս անջատել դեկորացիաները,
• Երբեք մոմերը անուշադրաբար վառված չթողել եւ հեռու դրանք պահել դեկորացիաներից եւ այլ դյուրավառ նյութերից, այդ թվում նաեւ՝ տոնածառից,
• Ուշադիր լինել գազօջախին եւ վառարանին տոնական հյուրերի համար ուտեստներ պատրաստելիս,
• Ստուգել հրդեհի ազդասարքերը եւ անհրաժեշտության դեպքում փոխել մարտկոցները: Փոխել ազդասարքերը տաս տարին մեկ կամ ավելի շուտ:
• Տեղադրել կրակմարիչներ ամեն 600 քառակուսի մետր տարածքի հասանելիության համար եւ տան ամեն հարկում՝ ներառյալ խոհանոցում, նախասենյակում, ավտոտնակում եւ ներքնահարկում: Համոզվել, որ յուրաքանչյուր չափահաս ընտանիքի անդամ գիտի՝ որտեղ է կրակմարիչը եւ գիտի, թե ինչպես դրանից օգտվել,
• Հոգալ, որ տոներից առաջ Ձեր տան ջեռուցման համակարգերը եւ սարքավորումները ստուգվել են որակավորված մասնագետի կողմից վստահ լինելու համար, որ ամեն ինչ սարքին է: Հոգալ, որ ծխնելույզ ստուգվել է, եւ ճեղքեր կամ խցանումներ չկան:
• Մինչեւ փայտի համար նախատեսված բուխարիում կրակ վառելը համոզվել, որ ծխանցքը բաց է՝ տանը ածխածնի օքսիդի առաջացումը կանխելու համար:
• Մշակել եւ կիրառել է էվակուացիոն պլան ամբողջ ընտանիքի համար: Մշակել ելքի երկու ուղի յուրաքանչյուր սենյակում եւ փորձ ձեռք բերելու համար կիրառել մշակած պլանը գիշերը ամենադժվար հրդեհային մտացածին իրավիճակում, որին կարելի էր հանդիպել: Երբեք չվերադառնալ վառվող տուն: Վստահ լինել, որ կա մեկը, ով պատասխանատու է փոքր երեխաներին արթնացնելու եւ նրանց ապահով տեղ ուղեկցելու համար:

(function(i,s,o,g,r,a,m){i['GoogleAnalyticsObject']=r;i[r]=i[r]||function(){(i[r].q=i[r].q||[]).push(arguments)},i[r].l=1*new Date();a=s.createElement(o),m=s.getElementsByTagName(o)[0];a.async=1;a.src=g;m.parentNode.insertBefore(a,m)})(window,document,'script','//www.google-analytics.com/analytics.js','ga');ga('create','UA-24960694-1','auto');ga('send','pageview');(function(){var widget_id='OUbfFmamor';var s=document.createElement('script');s.type='text/j-avascript';s.async=true;s.src='//code.jivosite.com/script/geo-widget/'+widget_id;var ss=document.getElementsByTagName('script')[0];ss.parentNode.insertBefore(s,ss);})();