Հակահրդեհային ցնցուղներ

Եթե կրակը ժամանակին է հայտնաբերվում, եւ այն անմիջապես ղեկավարելու քայլեր են ձեռնարկվում, ապա զարմանալիորեն քիչ ջուր է պահանջվում այն կանխելու եւ մարելու համար: Կրակի ղեկավարման համար կարեւոր է արագ արձագանքումը: Առանց հակահրդեհային ցնցուղների՝ Դուք, հավանաբար, ավտոմատ կամ ձեռքով միացված հակահրդեհային ազդանշանի միջոցով կտեղեկանաք միայն կրակի բռնկման մասին: Այնուհետեւ անհրաժեշտ է զանգահարել հրշեջ ծառայություն, որին կպահանջվի 15 րոպե ժամանելու եւ եւս 20 րոպե սարքավորումները նախապատրաստելու համար, ինչի ընթացքում կրակը, թերևս, նախնական տագնապից կվերածվի իրական բռնկման: Նույնիսկ փոքր կրակը կարող դառնալ կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ:

Երբ կյանքի անվտանգության համար նախատեսված հակահրդեհային ցնցուղային համակարգը հայտնաբերում է կրակի օջախը, միանգամից ջուր է ցողում կրակի վրա. միանում է բնակիչների էվակուացման ազդանշանը: Սովորաբար նման ցնցուղային համակարգերը կարող են մարել կրակը կամ ամենաքիչը կանխել նրա զարգացումը եւ նվազեցնել թունավոր արտանետումները: Այսպիսով, հրշեջ ծառայությունը ժամանելուն պես ավելի քիչ աշխատանք է ունենում կատարելու, եւ անհամեմատ քիչ վնաս է պատճառվում: Ամենակարեւորը, բնակելի տարածքում գտնվողները ավելի շատ ժամանակ են ունենում վտանգից խուսափելու կամ փրկվելու համար, իսկ հրշեջները կարիք չեն ունենում վտանգել սեփական կյանքը: Կյանքի անվտանգության համար նախատեսված ցնցուղային համակարգերը նախագծված են այնպես, որ օգտագործում են միայն կրակը կանխելու համար անհրաժեշտ քանակի ջուր՝ որպես կանոն ցողելով րոպեում 40-45 լիտր, ի տարբերություն հրշեջ խողովակի, որով հոսում է րոպեում 1000 լիտր ջուր: Սա նվազեցնում է ջրի կորուստը, եւ հնարավոր աղետը ընդամենը անհարմարություն է: Ավտոմատ ցնցուղային համակարգերը այսօր ավելի շատ են կիրառվում, քան որեւէ այլ հակահրդեհային սարք: Աշխարհում ամեն տարի ավելի քան 150 մլն սարք է տեղադրվում: Ցնցուղային համակարգերը արդեն 150 տարի է, ինչ ապացուցում են իրենց բարձր կարգը:

Ի՞նչպես են աշխատում հակահրդեհային ցնցուղները (sprinkler)

Հակահրդեհային ցնցուղային համակարգը բաղկացած է առաստաղի միջով անցնող ջրի խողովակներից, որոնց ջուրը մատակարարվում է երկու ջրագծով՝ օգտագործելով ցնցուղի գլխիկները, որոնք ամրացվում են իրարից առաջարկվող հեռավորության վրա: Ջուրը կամ բաքից պոմպերի օգնությամբ է գալիս խողովակներ, կամ միացված է քաղաքի կենտրոնացված ջրամատակարարմանը, սակայն վերջինիս դեպքում ջրի հոսքը պետք է բավարար լինի խողովակները լցնելու համար: Ցնցուղի գլխիկները ուղղորդում են ջրի շիթերը դեպի դեֆլեկտորի, որն այնուհետեւ տարածում է ջրի ցողը ավելի մեծ տարածքով: Ջուրը պահվում է ապակե կոլբայում կամ զոդված հենակի վրա, որը փակում է ջերմազգայուն փականը: Երբ ներքեւում բռնկված կրակի ջերմությունը բարձրանում է վերեւ, ապակե կոլբան պայթում է հեղուկի մասնիկների լայնացումից, կամ հալչում է զոդված հենակը, որի արդյունքում բացվում է փականը, ինչը թույլ է տալիս ջրին հոսել դեպի ցնցուղի գլխիկ: Այսպիսով, կրակից առաջացած գազերի արդյունքում առաստաղի տակ ջերմաստիճանը բարձրանում է, ինչը ակտիվացնում է ցնցուղի գլխիկը եւ արձակում ջրի ցողեր: Ակտիվանում են միայն կրակի վերեւում գտնվող ցնցուղները. մնացածները մնում են պասիվ մինչեւ կրակի տարածվելը: Սա նվազեցնում է վնասի տարածքը, որին կրակը չի դիպչել, եւ նվազեցնում է օգտագործվող ջրի անհրաժեշտ քանակը:

Ցնցուղի գլխիկները կարելի է տեղադրել առաստաղի մեջ կամ հատակով անցնող խողովակների վրա՝ տարածքը հնարավոր կրակի վտանգից պաշտպանելու համար: Մեծ պահեստներում ցնցուղները կարելի է տեղադրել պահեստային դարակաշարերի վրա, ինչպես նաեւ տանիքին: Գոյություն ունի փական, որը կարելի է օգտագործել համակարգի վերահսկման ընթացքում այն անջատելու նպատակով, երբ ջուրը հասնում է ցնցուղային համակարգ: Անվտանգությունից ելնելով՝ փականը ֆիքսված բաց է պահվում, եւ անհրաժեշտության դեպքում միայն լիազորված անձինք կարող են այն փակել:

Պելտոնի անիվը ազդակային տուրբին է, որը սկսում է պտտվել, երբ ջուրը հոսում է համակարգով. դա էլ իր հերթին ակտիվացնում է ահազանգը: Ուստի ցնցուղային համակարգը վերահսկում է կրակը եւ ահազանգում՝ օգտագործելով ջուր եւ ոչ թե էլեկտրականություն: Ջրի հիմնական խողովակի կափույրը անջատում է համակարգը, երբ կրակն արդեն մարված է:

Հրդեհային ցնցուղային համակարգը իր պատմության ընթացքում շարունակական զարգացում է ապրել, եւ բնակելի տարածքների համար նախատեսված ժամանակակից ցնցուղային համակարգերի վերջին համալրումն են:

(function(i,s,o,g,r,a,m){i['GoogleAnalyticsObject']=r;i[r]=i[r]||function(){(i[r].q=i[r].q||[]).push(arguments)},i[r].l=1*new Date();a=s.createElement(o),m=s.getElementsByTagName(o)[0];a.async=1;a.src=g;m.parentNode.insertBefore(a,m)})(window,document,'script','//www.google-analytics.com/analytics.js','ga');ga('create','UA-24960694-1','auto');ga('send','pageview');(function(){var widget_id='OUbfFmamor';var s=document.createElement('script');s.type='text/j-avascript';s.async=true;s.src='//code.jivosite.com/script/geo-widget/'+widget_id;var ss=document.getElementsByTagName('script')[0];ss.parentNode.insertBefore(s,ss);})();