Ողբերգությունների կանխում

Տոնական օրերին ընտանիքը զբաղված է նվերների փաթեթավորմամբ, տան զարդարանքով եւ պարզապես վայելում է միմյանց ընկերությունը: Ցավոք, սա տարվա այն ժամանակն է, երբ մարդիկ անտեսում են մի շարք հույժ կարեւոր հարցեր, ինչպես օրինակ հրդեհային անվտանգությունն է:

Տոնական լույսերը, սխալ խնամվող տոնածառերը, դրանց վրա անուշադիր վառվող մոմերը, բուխարիների օգտագործումը եւ ուտեստների պատրաստումը մեծացնում են տոնական օրերին տանը կրակի պատճառով մահացությունների եւ վնասների ռիսկը: ԱՄՆ-ի հրշեջ ծառայությունը (USFA) գնահատել է, որ տոնական օրերին կրակը կարող է վնասել 2000 մարդու եւ պատճառել ավելի քան 500 մլն. դոլլարի վնաս:

Մանրամասն...

Հակահրդեհային ցնցուղներ

Եթե կրակը ժամանակին է հայտնաբերվում, եւ այն անմիջապես ղեկավարելու քայլեր են ձեռնարկվում, ապա զարմանալիորեն քիչ ջուր է պահանջվում այն կանխելու եւ մարելու համար: Կրակի ղեկավարման համար կարեւոր է արագ արձագանքումը: Առանց հակահրդեհային ցնցուղների՝ Դուք, հավանաբար, ավտոմատ կամ ձեռքով միացված հակահրդեհային ազդանշանի միջոցով կտեղեկանաք միայն կրակի բռնկման մասին: Այնուհետեւ անհրաժեշտ է զանգահարել հրշեջ ծառայություն, որին կպահանջվի 15 րոպե ժամանելու եւ եւս 20 րոպե սարքավորումները նախապատրաստելու համար, ինչի ընթացքում կրակը, թերևս, նախնական տագնապից կվերածվի իրական բռնկման: Նույնիսկ փոքր կրակը կարող դառնալ կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ:

Մանրամասն...

(function(i,s,o,g,r,a,m){i['GoogleAnalyticsObject']=r;i[r]=i[r]||function(){(i[r].q=i[r].q||[]).push(arguments)},i[r].l=1*new Date();a=s.createElement(o),m=s.getElementsByTagName(o)[0];a.async=1;a.src=g;m.parentNode.insertBefore(a,m)})(window,document,'script','//www.google-analytics.com/analytics.js','ga');ga('create','UA-24960694-1','auto');ga('send','pageview');(function(){var widget_id='OUbfFmamor';var s=document.createElement('script');s.type='text/j-avascript';s.async=true;s.src='//code.jivosite.com/script/geo-widget/'+widget_id;var ss=document.getElementsByTagName('script')[0];ss.parentNode.insertBefore(s,ss);})();